Լրահոս
2025-09-14
-
ՀասարակականԱրարատ լեռան պատկերը կհեռացվի Հայաստանի սահմանապահ ծառայության մուտքի/ելքի դրոշմանիշիցԱյս անգամ կառավարության որոշմամբ Արարատ լեռան պատկերը կհեռացվի Հայաստանի սահմանապահ ծառայության մուտքի/ելքի դրոշմանիշից։Ավելին12:2914.09.25 -
Քաղաքական«Խաղաղության պայմանագրի» ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. ԱԳՆ խոսնակՀայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի՝ ստորագրման ժամկետին վերաբերող հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի ԲադալյանըԱվելին12:0514.09.25 -
ՀասարակականԿրակnցներ՝ Վաղարշապատի գազալցակայանի մոտ, կա վիրավnրԱյսօր ՝ սեպտեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ, կրակոցներ են հնչել։Ավելին11:3114.09.25 -
ՀասարակականՆա երկնքից է տեսել երկիրը. կոմսուհի Սաթենիկի երազանքը քայլում է առաջԱյս ռեպորտաժը Սյունիքում ծնված, Հրազդանում ապրող, մանկական ուղեղային կաթված ունեցող կոմսուհու մասին է: Ռապունցելի մազերով հեքիաթային աղջիկը երկար տարիներ չի քայլել: Մի քանի տարի է, որ կարողանում է: Հիմա Կատարվել է նրա մյուս՝ մեծ երազանքը. երկնքից է տեսել երկիրը:Ավելին11:1514.09.25 -
ԻրավականՍիմոն Բաբայանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահի պաշտոնումՍեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Փաստաբանների պալատի Ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն, ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:Ավելին10:5414.09.25 -
ՀասարակականԱյսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է ԽաչվերացըԱյսօր`սեպտեմբերի 14-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:Ավելին10:3014.09.25 -
ՄիջազգայինԹրամփը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, երբ ՆԱՏՕ-ի երկրները դադարեցնեն ռուսական նավթի գնումը«Ես պատրաստ եմ լուրջ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնեն և սկսեն նույնը անել, և երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարեն նավթ գնել Ռուսաստանից։ Ամեն դեպքում՝ ես պատրաստ եմ սկսել, երբ պատրաստ լինեք», – նշել է Թրամփը։Ավելին10:0014.09.25
2025-09-13
-
ՀասարակականԱրմաշ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելԱյսօր` սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղում տուն է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից` 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են տան ներսում առաջացած կրակի տարածումը ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Ավելին23:5713.09.25 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 10 վիրավոր կաՍեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Թալինի վիշկա»-ի մոտ բախվել են 2 «Opel» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, որոնցից «Chevrolet»-ը գլխիվայր շրջված։Ավելին23:4013.09.25 -
ՄիջազգայինՀութիները ստանձնել են Թել Ավիվին հարվածելու պատասխանատվությունըԵմենի «Անսար Ալլահ» շարժումը ստանձնել է Թել Ավիվի մի քանի ռազմավարական օբյեկտներին հարվածելու պատասխանատվությունը։Ավելին23:2013.09.25 -
ՀասարակականՎարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացիներին, նրանք հոսպիտալացվել ենԱյսօր՝ սեպտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 21-ամյա ծնված Ռուբեն Դ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Դրոյի փողոցում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերին վիրավորներին տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի քաղաքային գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ավելին23:0013.09.25 -
Սպորտ«Կրասնոդար»-ը հաղթեց «Ակրոն»-ին. Սպերցյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակՌուսաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ակրոն»-ին:Ավելին22:5313.09.25 -
ՄիջազգայինՎտանգավոր զորաշարժեր՝ Լեհաստանի սահմանին. Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն մկաններ են ցույց տալիսՌուսական անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի օդային տարածքը հատելուց հետո օդը շարունակում է լարվել: Ռուս-բելառուսական զորքը հետ է մղում պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերը: Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում լուռ դիտորդ լինել և սկսում է «Արևելյան պահապան» անունով զորավարժությունը:Ավելին22:4013.09.25 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ Աբովյանում. հազարից ավելի բնակիչներ հայտնվել են փողոցումԱյսօր լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Աբովյան քաղաքի «Սիփան» բնակելի թաղամասում կառուցվող էլիտար շենքերի շինհրապարակում էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում կառուցապատողին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «21-րդ դար, բայց հայտնվեցինք փողոցում, 21-րդ դար, ու հավատալով մարդկանց սին խոստումներին, գունազարդ գովազդին, խաբնվես ու մնաս օդում կախվա՞ծ․․․ Մենք պետք է արդեն, ըստ կնքված պայմանագրի, բնակվեինք «Սիփան» բնակելի թաղամասի մեր հավանած բարձրահարկ էլիտար շենքի բնակարաններում, բայց ինչքան ժամանակ է՝ շինարարության նույնիսկ 40 տոկոսն ավարտին չեն հասցրել։ Փորձում ենք շինարարի հետ հանդիպել, պարզել պատճառները, չի էլ բարեհաճում պատասխանել մեր հեռախոսազանգերին ու հրաժարվում է հանդիպումից։ Ի՞նչ աստիճանի տմարդ պիտի լինես, որ երբ հայտարարում էիր բնակելի շենքերի կառուցման մասին, լուսանկարները մեզ էիր հրամցնում ու մինչև կառուցելը ոգևորիչ խոսքեր էիր ասում, ամեն րոպե հնարավոր էր լինում էդ կառուցապատողին հանդիպել, իսկ հիմա հազարից ավելի բնակիչներ փողոցում են մնացել՝ այդ անպատասխանատու կառուցապատողի պատճառով։ Ոչ շենքի ավարտն է երևում, ոչ էլ դրա «սփաթն» ենք կարողանում տեսնել, հրաժարվում է հանդիպումից, երևի էլ երես չունի, որ պատասխանի, թե երբ ենք մենք մեր տներում բնակարանամուտն անելու։ Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում։Ավելին22:2013.09.25 -
ՔաղաքականՀայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթվի հարցում ՀՀ-ի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. ԱԳՆ խոսնակ«Երբ այս տարվա մարտի 13-ին հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին, հայկական կողմը միաժամանակ հայտնեց համաձայնագրի արագ ստորագրման իր պատրաստակամությունը: Այս մոտեցումը վերահաստատվեց օգոստոսի 8-ին համաձայնագրի նախաստորագրմամբ, որը, որպես խաղաղության հաստատումն արձանագրող կարևոր իրադարձություն, արժանացավ միջազգային լայն աջակցության:Ավելին22:0013.09.25 -
ՀասարակականՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 3-9-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 3-4-ը և 8-9-ը, Շենգավիթում՝ սեպտեմբերի 3-4-ը, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 3-ին և 8-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 3 -ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 3-4-ը, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 8-9-ը, Շենգավիթում` չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։Ավելին21:4013.09.25 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանական կատաղի ներխուժումից 3 տարի անց. հիշատակի օր՝ մոռացության քողի տակԱյսօր Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի 3-րդ տարելիցն է, իսկ ադրբեջանական զորքը դեռ օկուպացված տարածքներից դուրս չի եկել: Վաշինգտոնյան հռչակագրերում, որոնք ստորագրած Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե Հայաստան արդեն իսկ խաղաղություն է բերել, որևէ հիշատակում չկա զորքերի հայելային հետքաշման մասին:Ավելին21:2013.09.25 -
ՀասարակականՆոր Հաճն քաղաքում այրվել է «Honda» մակնիշի ավտոմեքենաՍեպտեմբերի 13-ին, ժամը 13։12-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի 13-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:25-ին, մարվել՝ 13:38-ին: Այրվել է «Honda» մակնիշի ավտոմեքենա։Ավելին21:0013.09.25 -
Սպորտ«Ալաշկերտ»-ն արտագնա խաղում հաղթեց ԲԿՄԱ-ինՀայաստանի ֆուտբոլի առաջնության Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակներում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտ»-ին:Ավելին20:4513.09.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Պուտինը ուկրաինական պատերազմը արդարացնում է, Թրամփը լուրջ պատժամիջոցներ է խոստանումՀայլուր 20:30 Պուտինը ուկրաինական պատերազմը արդարացնում է, Թրամփը լուրջ պատժամիջոցներ է խոստանումԱվելին20:3013.09.25