Լրահոս
2025-09-13
-
ՀասարակականՎանաձոր քաղաքի հագուստի խանութներից մեկում տղամարդը գնումներ է կատարել կեղծ թղթադրամներովԱյսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 35/5 հասցեում գտնվող «Զարին» հագուստի խանութում մի տղամարդ փորձել է գնումներ կատարել կեղծ թղթադրամներով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վերջինս վաճառողին է տվել երկու հատ կեղծ 50 հազար դրամանոց թղթադրամ և շտապ հեռացել խանութից։ Մեր տեղեկություններով՝ նույն օրը տվյալ անձը մտել է Վանաձորի մի քանի խանութներ և դեղատուն ևս։Ավելին20:1513.09.25 -
ՔաղաքականԳԱԱ 32 գիտական ինստիտուտներին և 9 գիտաօժանդակ հաստատություններին ի՞նչ ճակատագիր է սպասվում․ Լիլիթ ԳալստյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագրին է անդրադարձել․ «Այս օրերի քաոսում (իսկ վերջին շրջանում բոլորն են այդպիսին) գրեթե աննկատ անցավ Գիտությունների Ազգային Ակադեմիայի առնչությամբ «շրջադարձային», կասեի՝ «պատմական», իմ կարծիքով՝ կազմաքանդիչ մի որոշում։ Փոխվեց ԳԱԱ կարգավիճակը։ 1943թ․ հիմնադրված, մեր իրականության մեջ ահռելի դերակատարություն ունեցող, Հայաստանը համաշխարհայնորեն նշանային դարձրած Գիտությունների Ազգային Ակադեմիան, այսուհետ կդառնա հիմնադրամ, և օրերս քպ-ի կողմից քվեարկված օրենքով (մենք դեմ ենք քվեարկել) կիրականացնի միայն փորձագիտական և խորհրդատվական գործունեություն։ ԿԳՄՍ նախարարին ուղղված հարցերս մնացին անպատասխան և անհստակ. ԳԱԱ 32 գիտական ինստիտուտներին և 9 գիտաօժանդակ հաստատություններին ի՞նչ ճակատագիր է սպասվում։ Ի՞նչ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են ընկած այս որոշման հիմքում։ ԳԱԱ ինստիտուտների հետագա գործունեության հետ կապված ի՞նչ տեսլական և նպատակադրումներ ունի կառավարությունը։ Խոսել եմ ԳԱԱ մի քանի ինստիտուտների տնօրենների հետ, որոնք այս որոշման մանրամասներից և դրան հետևող քայլերից տեղյակ չէին։ Հ․Գ․- ԳԱԱ բարեփոխումներին դեմ չեմ, բայց ինչո՞ւ քանդել մի բան, երբ հստակ չէ, թե ինչ եք ստանալու դրա դիմաց և ինչպես։ Իմ բոլոր կասկածները հիմնավոր են։ Մեկ օրինակ․ հիշում եք Աշտարակի չոլերում հանդիսավոր բացված Ակադեմիական քաղաքի ֆալշ ստարտը․․․․ հիմա մեկ այլ վայրում ահռելի միջոցներով այլ «ծրագիր» է իրականացվում «դպրոց կառուցել չիմացող» և հուշարձանների նորոգումը վանդալիզմի վերածող միջավայրում»։Ավելին20:0013.09.25 -
Արտաքին քաղաքականությունԻրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը քննադատել է Ադրբեջանին իսրայելական ռաբբիների գագաթնաժողով կազմակերպելու համարՆրա խոսքով՝ գագաթնաժողովի նպատակը կարող է լինել Աբրահամի համաձայնագրերի գործողության երկարաձգումը և, հնարավոր է, Ադրբեջանին այդ գործընթացում ներգրավելը։ Նա նաև կասկածի տակ է դրել Բաքվի համագործակցությունը Իսրայելի հետ՝ վկայակոչելով մահմեդական երկրների դեմ իսրայելական քաղաքականությունը։Ավելին19:4513.09.25 -
ՔաղաքականԷրդողանի պատվիրակին ի՞նչ խոստացան Երևանում. Թուրքիան ժամկետ է ասումՀայ-թուրքական կարգավորման գործի՝ Անկարայի բանագնաց Սերդար Քըլըչի երևանյան ընդունելությունից հետո Թուրքիան հիշեցնում է իր նախապայմանը. հայ-թուրքական կարգավորման համար նախ պետք է ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր վերջին ելույթում անգամ վստահեցրել է, թե գիտի ստորագրման տարեթիվը՝ 2026-ի առաջին կես:Ավելին19:3013.09.25 -
ՀասարակականԽաչվերաց տոնին ընդառաջ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում պատարագ է մատուցվելԱղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել։ Այս մասին հայտնում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը։ Արդեն 13-րդ տարին է՝ Խաչվերացի տոնի նախորդ կիրակի օրն այստեղ պատարագ է մատուցվում, որին մասնակցում են ուխտավորներ աշխարհի տարբեր կողմերից։ Այս անգամ պատարագիչը Միացյալ Թագավորությունում հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն էր, նախագահում էր Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Պատարագից հետո կատարվել է անդաստանի կարգ, օրհնվել են աշխարհի չորս կողմերը, հայոց հայրապետությունը, քրիստոնյա թագավորություններն ու իշխանությունները, վանքերն ու անապատները, քաղաքներն ու գյուղերը, դրանց բնակիչները, աղոթել են պտղաբերության և խաղաղության համար։ Նշվում է, որ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ բազմաթիվ ուխտավորներ են եղել։ Նրանց ուխտագնացությունը մեկնարկել է Ստամբուլում՝ Պոլսո հայոց պատրիարքի օրհնությունը ստանալուց հետո, որից հետո այցելել են պատմական հայկական բնակավայրեր։ Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը եկեղեցու վերակառուցումից հետո այնտեղ տարին մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվություն է տվել։ Սուրբ խաչ եկեղեցում սովորաբար պատարագ է մատուցվում Խաչվերացի տոնին նախորդող կիրակի օրը։Ավելին19:1513.09.25 -
ՀայաստանԴիլիջանի հանքային ջրերի գործարանի բանվորներին միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա․ Ոսկան ՍարգսյանԼրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջանի հանքային ջրերի գործարանի բանվորներին միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա, սակայն նրանք դատարան չեն դիմել։ Դիլիջանի հանքային ջրերի գործարանի սնանկության, երկարատև պարապուրդի մասին իմ կողմից հոդված հրապարակելուց հետո այդ գործարանի բանվորները լրագրողիս հայտնեցին, որ իրենց միլիոնավոր դրամների աշխատավարձի պարտք կա։ Այդ հարցով զանգահարեցի գործարանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Խաչիկյանին։ Նա հայտնեց, որ այդ բանվորները դատարան գործարանի դեմ հայց չեն ներկայացրել, իսկ պարտատերերին տրվող գումարներն էլ սպառված են։ Նրանից տեղեկացա, որ հանքային ջրեր գործարանի սնանկության գործն ավարտված չէ»։Ավելին19:0013.09.25 -
ՀասարակականԱրտենի-Արագածավան ճանապարհին 2 մեքենա է բախվել․ կան վիրшվորներՍեպտեմբերի 13-ին, ժամը 14։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «GAZ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։Ավելին18:4513.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Թուրքիան անսպասելի հայտարարություն է անում Երևան մարդ ուղարկելուց հետոՀայլուր 18։30 Թուրքիան անսպասելի հայտարարություն է անում Երևան մարդ ուղարկելուց հետոԱվելին18:3013.09.25 -
ՄիջազգայինԱվստրիան կոչ է անում Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ խաղաղության հասնելու համարՆախարարի խոսքով՝ եթե Պեկինը ցանկանում է իրացնել իր ներուժը որպես համաշխարհային տերություն և խուսափել Եվրոպայի երկրների ու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից, ապա պարտավոր է նպաստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներգրավմանը խաղաղ բանակցություններում և դադարեցնել Մոսկվային աջակցությունը մատակարարումների տեսքով։Ավելին18:1513.09.25 -
Կրթություն և գիտությունՍկանդալ՝ այբբենարանի շուրջ. Մաշտոցը՝ սև քառակուսիի մեջ բանտարկվա՞ծ, թե՞ վառ ու հասանելիՉի մարում սկանդալը նոր այբբենարանների շուրջ: Կրթության, գիտության ու մնացածի նախարար Ժաննա Անդրեասյանին այնքան են հոգնեցրել խոսակցությունները, որ դասագրքերում Մաշտոցի նկարն անգամ չկա, որ նա որոշել է տեսաուղերձ նկարել, իր հեռախոսով բացել դասագրքի QR կոդը ու ցույց տալ Մաշտոցի նկարը:Ավելին18:0013.09.25 -
ՀասարակականԷջմիածնում ճանապարհի հետ ասֆալտապատել են նաև կոյուղաջրերի հեռացման դիտահորը. «Հետք»«Նկարում նշված հատվածում, մինչև ճանապարհի ասֆալտապատումը, եղել է կոյուղաջրերի հեռացման դիտահոր: Սակայն, ասֆալտապատումից հետո բնակիչները դիտահորը չեն գտնում: Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի խաչմերուկից սկսվող Սբ. Մովսես Խորենացի-Տերյան ճանապարհահատվածի ասֆալտապատումն ավարտվել է 2025թ. օգոստոսի 31-ի կեսգիշերին, որպեսզի ճանապարհը սեպտեմբերի 1-ին բաց լինի դպրոցականների համար: Սակայն, լույսը բացվելուն պես, Խորենացի փողոցի 4 սեփական տան բնակիչները նկատել են, որ կոյուղու դիտահորն անհետացել է: Պարզվել է, որ դիտահորը ևս ասֆալտապատել են ու հետքը «կորցրել»:Ավելին17:4013.09.25 -
ՍպորտԸմբիշ Արման Անդրեասյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչԱյդ մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։Ավելին17:2013.09.25 -
ՔաղաքականԽրախճանք ժանտախտի օրերին․ Արթուր ԽաչատրյանՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեք տարի առաջ ադրբեջանցի ասկյարները ներխուժեցին Հայաստան։ Խորը, ապահով թիկունքում գտնվող Ջերմուկը, Քարվաճառն Ադրբեջանին դավադիր կերպով հանձնելուց հետո, դարձավ թշնամու հարձակման թիրախ։ 200-ից ավելի հերոս տղամարդիկ ու կանայք հերոսաբար զոհվեցին։ Թեև գլխավոր շտաբի պետը վստահեցնում էր, որ էսօր էգուց դրանք սոված կմնան ու հետ կքաշվեն, այլապես զինված ուժերը պատրաստ են վերականգնել Հայաստանի տարածքային ամբողւականությունը, թշնամին դեռ մեր տարածքում է։ «Խաղաղ ու ապահով» Հայաստանի տարածքի մի մասը Տավուշի, Գեղարունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի մարզերում գտնվում է թշնամու օկուպացայի ներքո։ Ըստ Նիկոլի՝ թշնամական օկուպացիան հենց խաղաղությունն է: Հայաստանի իշխանություններն իրենց ուրախ ու երջանիկ են զգում, համերգներ են կազմակերպում, հպարտանում են, թե քանի մարդ է համերգներին մասնակցում։ Ու զարմանալի չէ, որ հենց այսօր, Ադրբեջանական հարձակման օրը, ՔՊ-ական իշխանությունները քեֆ-ուրախություն են կազմակերպում։ Հաց ու խրախճանք։ Հացով չեն կարողանում ապահովել, բայց թանկանոց խրախճանքների մեծ վարպետներ են։ Խրախճանք ժանտախտի օրերին․․․»,- գրել է նա։Ավելին17:0013.09.25 -
Հասարակական1,5-ամյա երեխային կծած շունը սատկել է. ՀՎԿԱԿԱնկախ այն հանգամանքից ձեր տան, բակի, հարևանի շունն է, կենդանին կարող է վարակված լինել և կծելուց կարող է առաջանալ կատաղություն հիվանդությունը: Կատաղություն հիվանդությունը առանձնահատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է.Ավելին16:4513.09.25 -
ԻրավականՍարդարապատ գյուղի բնակչի տնամերձ հողամասում շուրջ 1 կգ 400 գրամ կանեփ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սարդարպատ գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և պահում է թմրանյութ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում սեպտեմբերի 11-ին նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 25 բույս և շուրջ 1 կգ 400 գրամ կանեփի չորացված զանգված։ 61-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։Ավելին16:3013.09.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ի օդային տարածքը խախտելու անթույլատրելիության մասինԱՄՆ-ն, արձագանքելով ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի օդային տարածք ներթափանցման փաստին, նախազգուշացրել է Մոսկվային դաշինքի անդամ երկրների տարածքային ամբողջականությունը խախտելու անթույլատրելիության մասին։Ավելին16:1513.09.25 -
ՔաղաքականՔՊ-ն Նիկոլի սեփականությունն է, կուզի` վարձով կտա Քըլըչին, Հաջիևին կամ ասենք Բայրամովին․ քաղաքագետՔաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հջիևի միջև ձեռքսեղմմանը, գրել է․Ավելին16:0013.09.25 -
ՀասարակականՄահացու կրակոցների նոր վարկած. ինչո՞ւ են շատացել սպանությունները ՀայաստանումՌոստովյան 17 շենքի սպանության մասին սկանդալային մանրամասներ են հայտնի դարձել լրատվամիջոցներին: Պարզվում է՝ վենդետան է սպանված տղամարդուն տարել այդ հասցե: Հենց սպանվածի դեմ դրանից առաջ սպանության փորձ անելու համար էլ տնային կալանքում է եղել Ռոստովյան 17-ի առեղծվածային բնակիչը: Հիմա 18-ամյա տղան կալանավորված է:Ավելին15:4513.09.25 -
ՀասարակականԱրարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. Անահիտ ԱվանեսյանԱրարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր, և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը: Սիրելի՜ քաղաքացիներ, Զգոնության կոչ եմ ուզում անել. շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին: Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով: Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով: Մի´ ուշացրեք, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքն անխուսափելի է»,- գրել է նախարարը:Ավելին15:3013.09.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ։Ավելին15:1513.09.25