Լրահոս

2025-09-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր նշվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների օրը
    Այսօր նշվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների օրը: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հայաստանում գործում են մի շարք ԲՀՊՏ-ներ՝ պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ, որոնք ընդգրկում են եզակի լանդշաֆտներ և հարուստ են հազվագյուտ բուսատեսակներով ու կենդանատեսակներով։ Պահպանենք բնությունը միասին։
    15:00
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    52-ամյա օտարերկրացին հետախուզվում էր Լիտվայի իրավապահների կողմից
    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 11-ին Վաղարշապատ համայնքում հայտնաբերվել և Արմավիրի մարզային վարչություն է ներկայացվել 52-ամյա մի օտարերկրացի։ Նա Լիտվայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ապօրինի ներգաղթի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:45
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ըմբշամարտիկ Արման Անդրեասյանը մեկնարկել է հաղթանակով
    Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Արման Անդրեասյանը մեկնարկել է ծանր, բայց տպավորիչ հաղթանակով: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
    14:30
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բաքուն և Երևանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին․ Ֆիդան
    «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է նա։
    14:15
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու որևէ մտադրություն չունի. ադրբեջանագետ
    Ալիևն, իհարկե, չի մոռացել տարածքային հավակնություններ առաջ քաշել Հայաստանի, հատկապես մայրաքաղաք Երևանի նկատմամբ․ «Գաղտնիք չէ, որ 20-րդ դարում Ադրբեջանի հողերը մաս-մաս տրվեցին Հայաստանին։ 1918 թվականին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից մեկ օր անց, ցավոք, Իրավան քաղաքը հանձնվեց Հայաստանին։ Սակայն դրա համար ոչ մի պատճառ չկար։ Սա Ադրբեջանի հնագույն քաղաքն է։ Ադրբեջանցի ժողովուրդն այնտեղ ապրել է դարեր շարունակ, և Իրավանի պատմությունը, այսինքն՝ պատմական տեսքը, որը ջնջվում է այսօր, հաստատում է ադրբեջանական ճարտարապետական հուշարձանների գոյությունը, դրանց դարավոր գոյությունը։ Իրավանն այն քաղաքներից է, որը կարծես թե հին քաղաք չունի։ Բայց դա իրականում ադրբեջանական քաղաք էր, որը քանդվեց ու ավերվեց։ Ինչ վերաբերում է այդ որոշմանը, կարծում եմ, և բոլորը հավանաբար կհամաձայնեն ինձ հետ, որ դա մեծ պատմական հանցագործություն էր, ոչ թե սխալ, այլ հանցագործություն․․․
    14:00
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Դիլիջանի ռեստորանային համալիրներից մեկի տանիքում
    Սեպտեմբերի 13-ին, ժամը 06։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում այրվում է հյուրատուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի փողոցում գտնվող ռեստորանային համալիրի տանիքում (մոտ 200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:50-ին, մարվել՝ 09:09-ին: Այրվել են տանիքի մոտ 25 քմ հատվածը և ձեղնահարկը (մոտ 25 քմ): Փրկարարներն իրականացրել են տանիքի կառուցատարրերի մաքրման աշխատանքներ: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորան։
    13:45
    13.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Ավերիչ կարկուտ՝ Նորատուսում. «Սենց կարկուտ չէի տեսել»
    Ավերիչ կարկուտ՝ Նորատուսում: Գեղարքունիքի մարզի այդ համայնքում վերջին տարիների ամենաուժեղ կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացիների գրեթե ամբողջ բերքը:
    13:30
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հայտարարել է Ջորջ Սորոսի և նրա կազմակերպությունների նկատմամբ հետաքննություն սկսելու մասին
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստվում է հետաքննություն սկսել ամերիկացի միլիարդատեր և ֆինանսիստ Ջորջ Սորոսի, ինչպես նաև նրա կազմակերպությունների ցանցի գործունեության վերաբերյալ։
    13:15
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա դստերը
    Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, վարերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արարատ գյուղում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Էրիկ Փ․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան ռեանիմոբիլով տեղափոխվում է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը, իսկ շտապօգնության ավտոմեքնային ՊԾ գումարտակի հրամանատար Գ․ Զաքարյանի հանձնարարականով ուղեկցում են պարեկները։
    13:05
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննարկվել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին առնչվող հարցեր
    Սեպտեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սարգսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և ընդգծել խաղաղության հաստատման գործում ԱՄՆ-ի ունեցած նշանակալի դերը։ Բարձր է գնահատվել նաև ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման երեք հուշագրերի ստորագրումը, որոնցով ՀՀ-ի համար բացվում են համագործակցության նոր հնարավորություններ։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև երկկողմ արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես կազմակերպված հանցավորության, կիբեռհանցագործությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, կարևորել ոստիկանության բարեփոխումներին աջակցությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև կիբեռլաբորատորիա ստեղծելու շուրջ քննարկումների ընթացքը։ Բրենդան Հենրեհենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա սերտ գործընկերությունը և կարևորել Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել այն։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա ներկայացված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։
    13:00
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կամչատկայում ուժգին երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ
    Կամչատկայի երկրամասի իշխանությունները հայտարարել են ցունամիի սպառնալիքի մասին՝ թերակղզու արևելյան ափի մոտ տեղի ունեցած 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո։
    12:45
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Նոր բացահայտում՝ Հայաստանից օկուպացված տարածքի մասին. Ադրբեջանի ագրեսիայի 3-րդ տարին
    Հայլուր 12։30 Նոր բացահայտում՝ Հայաստանից օկուպացված տարածքի մասին. Ադրբեջանի ագրեսիայի 3-րդ տարին
    12:30
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Լոռու մարզում․ մեծավանցիները կրկին փակել էին Հայաստան-Վրաստան ճանապարհը
    Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հերթական անգամ լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում:
    12:20
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.51 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.57 դրամ:
    12:15
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձեռքսեղմում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի ու Ադրբեջանի նախագահի օգնականի միջև
    Ձեռքսեղմում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև՝ «Աբրահամի համաձայնագրերի» հինգերորդ տարեդարձին նվիրված ԱՄՆ-ում կազմակերպված միջոցառման ժամանակ։ Լուսանկարը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։
    12:06
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հորեղբայրս ասում էր․ «Ուրիշի ունեցածին աչք չդնես, մեզ չի սազում»․ Նարեկ Կարապետյան
    «90-ականներ էին։ Տաշիրում էինք բնակվում։ Համատարած աղքատություն էր՝ հպարտ մարդկանց աղքատություն։ Բակում մոտ 200 երեխա կար՝ շատ ուրախ ու համերաշխ։ Ու մի հեծանիվ, որի տերը չէր թողնում երեխաներին մի քիչ քշել այն։
    12:00
    13.09.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 13.09.2025
    Մամուլի տեսություն 13.09.2025
    11:50
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Արարատի մարզում բռնկված խոշոր հրդեհի դեպքից
    Սեպտեմբերի 13-ին, ժամը 02։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մրգավետ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի տներից մեկի և կից ավտոտնակի տանիքում (ընդհանուր մոտ 250 քմ)․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։00-ին, մարվել՝ 05։02-ին։ Այրվել են տան և ավտոտնակի տանիքն՝ ամբողջությամբ, ավտոտնակում 2 ավտոմեքենա և կենցաղային իրեր: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։
    11:45
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Educational Visionaries Award մրցանակ է շնորհվել Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին
    Հայկական կրթական հիմնարկությունը (Armenian Educational Foundation) իր 75-ամյակի հանդիսավոր միջացառման ընթացքում Educational Visionaries Award մրցանակ է շնորհել Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին՝ որպես կրթության ապագայի տեսլական ունեցող գործիչների: Վերոնիկա Զոնաբենդը ներկա է գտնվել միջոցառմանը ու իր և ամուսնու՝ արդեն երկու տարի ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի անունից շնորհակալության է հայտնել գնահատանքի համար: «Մեծ պատիվ է այսօր այստեղ լինելն ու այս հեղինակավոր մրցանակը Ռուբենի և իմ անունից ստանալը։ Իհարկե, կցանկանայի այստեղ Ռուբենի հետ միասին կանգնած լինեինք: Խորապես շնորհակալ եմ այսօր ձեզ դիմելու հնարավորության համար։ Չնայած ես ծնվել եմ ռուս-հրեական ընտանիքում, ինձ համարում եմ ընտությամբ հայ՝ Armenian By Choice: Հայաստանում փոփոխության գաղափարի նկատմամբ Ռուբենի կիրքն ու սերն ինձ ոգեշնչեց նույնն անել։ Աշխարհն իսկապես ենթարկվում է մեծ փոփոխությունների, և այն համակարգերը, որոնց վրա մենք ժամանակին հույս էինք դնում, փլուզվում են։ Ռուբենն ու ես աշխարհի այն մասից ենք, որտեղ կայունությունը հազվադեպ երևույթ է եղել, և մեր սերունդն այսպիսի ժամանակներ նախկինում ևս ապրել է։ Բայց մենք հաստատ գիտենք, որ կրթությունը միշտ էլ անձնական հզորացման խթանիչ է եղել։ Մեր դեպքում՝ ես ուսումնասիրել եմ ավիատիեզերական ճարտարագիտություն, մինչդեռ Ռուբենը՝ տնտեսագիտություն, և մենք մեծ հավատ ունենք կրթության ազդեցության նկատմամբ։ Մեր ծնողներից մենք սովորել ենք կրթության իրական արժեքը։ Դա միակ ունեցվածքն է, որը ոչ ոք երբեք չի կարող խլել։ Ո՛չ գիտելիքը, ո՛չ արժեքները չեն կարող խլվել մեզանից։ Եվ չնայած հայերը վաղուց ցրված են ամբողջ աշխարհում, միայն միասնության և գիտելիքի փոխանցման միջոցով է, որ մենք մնում ենք կապված միմյանց հետ։ Կրթությունը և ընդհանուր արժեքներն անտեսանելի թելեր են, որոնք մեզ կապում են անկախ նրանից, թե որքան հեռու ենք ապրում միմյանցից։ Այսօր, ևս մեկ անգամ, մենք կանգնած ենք նոր դարաշրջանի շեմին։ Այնուամենայնիվ, կան բաներ, որ անփոփոխ են՝ մարդկային արժեքները և մեզ միավորող կապերը: Հայ կրթական հիմնարկության 75-ամյակը վկայում է այն կարևորության մասին, որը մեր ժողովուրդը տալիս է կրթությանը՝ որպես ապագայի ուղի։ Ինչ էլ որ անեք կյանքում, պետք է անեք սրտով և սիրով, քանի որ դա միակ բանն է, որը ոչ ոք երբեք չի կարող խլել ձեզանից։ Եվ հիմա, երբ Ռուբենը զրկված է ազատությունից՝ գտնվելով դաժան և անարդար պայմաններում, նրա կյանքն ինքնին դարձել է ավելի լավ աշխարհի նկատմամբ նրա անսասան հավատի վկայությունը՝ այնպիսի աշխարհի, որը կառուցված է գիտելիքի, կրթության և համայնքի ուժի վրա։ Այժմ ավելի քան երբևէ, մենք պետք է միասին կանգնենք փոփոխությունների առջև՝ ձգտելով կայունություն բերել աշխարհին՝ մեր գիտելիքն ու մեր փորձով քաղված դասերը փոխանցելով հաջորդ սերնդին, քանի որ հենց նրանք են մեզ դուրս բերելու վաղվա անորոշություններից։ Եկե՛ք միավորվենք և ինքներս մեզ խոստանանք սովորեցնել, սովորել ու միասին լինել։ Շնորհակալություն այս պատվի համար»,- նշել է նա։
    11:36
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
    11:30
    13.09.25
    Ավելին