Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:15
13.09.25
329

Բաքուն և Երևանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին․ Ֆիդան

Img default alt hy

Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է նա։

Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ջանքերին աջակցելու համար։