Լրահոս
Հասարակական
20:15
13.09.25
686

Վանաձոր քաղաքի հագուստի խանութներից մեկում տղամարդը գնումներ է կատարել կեղծ թղթադրամներով

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 35/5 հասցեում գտնվող «Զարին» հագուստի խանութում մի տղամարդ փորձել է գնումներ կատարել կեղծ թղթադրամներով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վերջինս վաճառողին է տվել երկու հատ կեղծ 50 հազար դրամանոց թղթադրամ և շտապ հեռացել խանութից։ Մեր տեղեկություններով՝ նույն օրը տվյալ անձը մտել է Վանաձորի մի քանի խանութներ և դեղատուն ևս։