Լրահոս
2025-09-15
-
ՀասարակականԱրարատ լեռան պատկերն այլևս չի լինի ՀՀ սահմանապահների դրած կնիքումՆոյեմբերի 1-ից Հայաստանի սահմանն անցնելիս հայ սահմանապահների կողմից դրվող կնիքում Արարատ լեռան պատկերն այլևս չի լինելու։ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հրապարակվել են նոր կնիքների նմուշները, որտեղ ակնհայտ երևում է, որ փոփոխված տարբերակում Արարատ լեռը չկա: Ամսաթիվ-կնիքի վրա նշվելու են Հայաստանի անվան հայերեն և անգլերեն տարբերակները: Հենց այդ հատվածից էլ ջնջվելու է Արարատ լեռան պատկերը: ԱԱԾ-ն հիմնավորման մեջ նշել է, որ փոփոխությունները «նշումների կեղծման ռիսկերը նվազեցնելու և անձնագրի էջերն առավել օպտիմալ օգտագործելու» նպատակով են:Ավելին14:4015.09.25 -
ՀասարակականՇրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում սեպտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-ին, 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։Ավելին14:3315.09.25 -
ՀասարակականՎեհափառը մեկնել է Վատիկան, հանդիպում կունենա Հռոմի պապի հետՍեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան, ուր հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:Ավելին14:1415.09.25 -
ՀասարակականՎտանգավոր սննդամթերքի իրացումն արգելվել է, արտադրությունը՝ կասեցվել․ ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք․Երևան Օհանովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել առկա ապրանքատեսակներից և ներկայացրել լաբորատոր հետազոտության:Ավելին14:0015.09.25 -
ՔաղաքականԱդրբեջանի վտանգավոր քայլը և Հայաստանի լռությունը. ի՞նչ աղմուկ է բարձրացրել Բաքուն ՍտեփանակերտումՀայկական կողմից դեռ որևէ մեկնաբանություն չկա կիրակի ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված միջադեպի մասին: Ինչպես հայտնի է, Բաքուն պնդում է, թե օկուպացված Ստեփանակերտի մի հայազգի բնակչի է ձերբակալել զինված հարձակում պլանավորելու մեղադրանքով: Ադրբեջանական ԱՊԱ-ի հրապարակած կադրերում երևում է, որ հայ տղամարդը ինչ-որ պայուսակով շրջում է Ստեփանակերտում, հետո նա արնաշաղախ ընկած է գետնին և շուրջը բազմաթիվ ուժայիններ կան: Ըստ այդ լրատվամիջոցի՝ տղամարդը 58-ամյա Կարեն Ալբերտի Ավանեսյանն է:Ավելին13:4915.09.25 -
ՔաղաքականԱրարատի խորհրդանիշը հանվում է և՛ սահմանապահի դրոշմանիշից, և՛ ՔՊ կանոնադրությունից. CivilnetԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնել է Արարատ լեռան խորհրդանիշի հեռացումը ոչ միայն պետական խորհրդանշաններից, այլև սեփական կանոնադրությունից։ Այս մասին գրում է Civilnet-ը:Ավելին13:4015.09.25 -
ՔաղաքականԽոստովանում է Փաշինյանը՝ ինքն է Պրահայում ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմումՀայաստանի վարչապետն այսօր խոստովանել է՝ ճիշտ են ընդդիմախոսները, որ պնդում են՝ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին: «Ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Հետո ինքն իրեն մի հռետորական հարց տվել՝ իսկ արդյո՞ք «Ադրբեջանը պատրա՞ստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»: Ըստ Հայաստանի վարչապետի՝ եթե պարզվի, որ պատրաստ չէ, դա խոսակցության ամբողջ բովանդակությունը կփոխի։Ավելին13:2415.09.25 -
ԱռողջապահականԲոլոր քաղաքացիները կարող են պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում անվճար պատվաստվել գրիպի դեմ. ԱՆՍուր շնչառական վարակների ակտիվ շրջանին ընդառաջ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութը և բաշխել առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններին: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:Ավելին13:1015.09.25 -
ՔաղաքականԱրարատը խորհրդանշական արժեք ունի և ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացնում հարևան երկրներին․ ՕհանյանՀնարավոր է, որ հաջորդ քայլերը լինեն այնպես, որ Արարատի պատկերը հանվի մեր բոլոր խորհրդանիշներից և այն փաստաթղթերից ու կնիքներից, որոնք մեր երկիրը նախկինում օգտագործել է. ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, ըստ որի՝ Արարատ լեռան պատկերը նոյեմբերից չի լինի ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա։Ավելին12:4515.09.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Վիճահարույց նոր մտքեր է արտահայտում Փաշինյանը՝ ՀՀ անվտանգության վերաբերյալՀայլուր 12։30 Վիճահարույց նոր մտքեր է արտահայտում Փաշինյանը՝ ՀՀ անվտանգության վերաբերյալԱվելին12:3015.09.25 -
ՀասարակականԹուրքիայում մեծ ոգևորություն է առաջացրել հայկական անձնագրերում ելքի/մուտքի կնիքներից Արարատ լեռը հանելու որոշումըNews.am-ը գրում է․ Թուրքական մամուլում եւ սոցկայքերում մեծ ոգեւորություն է առաջացրել Հայաստանի կառավարության որոշումը, որով նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի վրա այլեւս չի լինի Արարատ լեռան պատկերը։Ավելին12:1915.09.25 -
ՀասարակականՎթարային ջրանջատում Սևանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:15-19:00-ն, կդադարեցվի Սեվան քաղաքի Գործարանային, Խաղաղության, Սարգիս Սեվանց փողոցի ջրամատակարարումը:Ավելին11:5615.09.25 -
ՔաղաքականԹուրք-ադրբեջանական տանդեմն ստանում է հրաշալի հնարավորություն՝ առանց մեկ փամփուշտի զավթել Երկրի տարածքները. Գևորգ Դանիելյան«Վաշինգտոնյան համաձայնագիրը ի սկզբանե սխալ օրակարգով է դարձել հանրային քննարկման նյութ, ինչին, ցավոք, տրվում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը: «Խաղաղություն ենք բերել» խոսույթին հակադարձելն իմաստազուրկ է»,- գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։Ավելին11:4215.09.25 -
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. Օհանավանում վրաերթի են ենթարկել հետիոտնին. նա մահացել էԵրեկ՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Շահեն Ն.-ն «Kia» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 47 կմ-ին՝ Օհանավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Սվետլանա Ա-ին:Ավելին11:2915.09.25 -
ՔաղաքականԵս ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչեմ ՀՀ տարածքային ամբողջականությունը. ՓաշինյանԵս ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին11:1615.09.25 -
ՀասարակականԱյս խաղաղությունից արյան հոտ է գալիս. Թովմաս ԱռաքելյանԱստվածաբան Թովմաս ուրարակիր Առաքելյանը գրում է․ «Երկու զուգահեռ իրականություն. մի կողմում թուրքը պաշտոնապես հաստատում է, որ Անիի Մայր Տաճարը վերածում է մզկիթի, իսկ մյուս կողմում հայը (!?) Արարատ լեռան պատկերը հանում է ՀՀ մուտքի անձնագրային կնիքի վրայից:Ավելին10:5415.09.25 -
ՀասարակականԱյսօր Մեռելոց է. կմատուցվի ննջեցյալների հիշատակի Սուրբ ՊատարագԲոլոր եկեղեցիներում կմատուցվի ննջեցյալների հիշատակի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հոգեհանգստյան կարգ։Ավելին10:3615.09.25 -
ՀասարակականՕձունում հրդեհ է բռնկվել միաժամանակ երկու հասցեումՍեպտեմբերի 14-ին՝ ժամը 23։56-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի բուժարանի մոտակայքում այրվում է անասնագոմ։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:Ավելին10:1915.09.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին10:0715.09.25 -
ՀասարակականԿորեայի ձորը ժամանակավորապես փակ է երթևեկության համարԿորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։Ավելին09:5415.09.25