Լրահոս
Քաղաքական
13:24
15.09.25
100

Խոստովանում է Փաշինյանը՝ ինքն է Պրահայում ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում

Հայաստանի վարչապետն այսօր խոստովանել է՝ ճիշտ են ընդդիմախոսները, որ պնդում են՝ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին: «Ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 

Հետո ինքն իրեն մի հռետորական հարց տվել՝ իսկ արդյո՞ք «Ադրբեջանը պատրա՞ստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»: Ըստ Հայաստանի վարչապետի՝ եթե պարզվի, որ պատրաստ չէ, դա խոսակցության ամբողջ բովանդակությունը կփոխի։