Լրահոս
Քաղաքական
13:49
15.09.25
115

Ադրբեջանի վտանգավոր քայլը և Հայաստանի լռությունը. ի՞նչ աղմուկ է բարձրացրել Բաքուն Ստեփանակերտում

Հայկական կողմից դեռ որևէ մեկնաբանություն չկա կիրակի ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված միջադեպի մասին: Ինչպես հայտնի է, Բաքուն պնդում է, թե օկուպացված Ստեփանակերտի մի հայազգի բնակչի է ձերբակալել զինված հարձակում պլանավորելու մեղադրանքով: Ադրբեջանական ԱՊԱ-ի հրապարակած կադրերում երևում է, որ հայ տղամարդը ինչ-որ պայուսակով շրջում է Ստեփանակերտում, հետո նա արնաշաղախ ընկած է գետնին և շուրջը բազմաթիվ ուժայիններ կան: Ըստ այդ լրատվամիջոցի՝ տղամարդը 58-ամյա Կարեն Ալբերտի Ավանեսյանն է: