Լրահոս
Քաղաքական
12:45
15.09.25
317

Արարատը խորհրդանշական արժեք ունի և ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացնում հարևան երկրներին․ Օհանյան

Img default alt hy

Հնարավոր է, որ հաջորդ քայլերը լինեն այնպես, որ Արարատի պատկերը հանվի մեր բոլոր խորհրդանիշներից և այն փաստաթղթերից ու կնիքներից, որոնք մեր երկիրը նախկինում օգտագործել է. ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, ըստ որի՝ Արարատ լեռան պատկերը նոյեմբերից չի լինի ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա։

Օհանյանի խոսքով՝ Արարատը խորհրդանշական արժեք ունի և ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացնում հարևան երկրների նկատմամբ։ «Ես գտնում եմ՝ «իրական» և «պատմական» Հայաստան հասկացություններն արհեստական են։ Մենք անկախությունից հետո միշտ ապրել ենք այս իրականությամբ և պահպանել ենք մեր պատմական ավանդույթները, որոնք մեզ են փոխանցվել մեր նախնիներից»,- նշեց նա։

Նա նաև նշեց, որ կա մտավախություն, որ որոշ նպատակների շրջանակում փորձում են հանել մեր ինքնությանն առնչվող խորհրդանիշները։ «Իրենք իրենց նպատակների մեջ են՝ ամբողջությամբ հանել մեր ինքնությունը պահպանման գործընթացից։ Եվ դա կարող է տեղի ունենալ միայն պարտադրանքի միջոցով», - ասաց Օհանյանը՝ ավելացնելով, որ նման քայլերը կարող են հաջորդաբար կատարել և «թուրքերի համար հարմար դիրք ընդունել»։ 

Օհանյանն ընդգծեց նաև, որ խորհրդանիշների՝  հետագայում իսպառ հանելը վտանգավոր է, որովհետև դրանք ոչ միայն պատմական հարստություն են, այլև ազգային ինքնության կազմում կարևոր տարրեր։