Լրահոս
Հասարակական
14:40
15.09.25
129

Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի ՀՀ սահմանապահների դրած կնիքում

Նոյեմբերի 1-ից Հայաստանի սահմանն անցնելիս հայ սահմանապահների կողմից դրվող կնիքում Արարատ լեռան պատկերն այլևս չի լինելու։ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հրապարակվել են նոր կնիքների նմուշները, որտեղ ակնհայտ երևում է, որ փոփոխված տարբերակում Արարատ լեռը չկա: Ամսաթիվ-կնիքի վրա նշվելու են Հայաստանի անվան հայերեն և անգլերեն տարբերակները: Հենց այդ հատվածից էլ ջնջվելու է Արարատ լեռան պատկերը: ԱԱԾ-ն հիմնավորման մեջ նշել է, որ փոփոխությունները «նշումների կեղծման ռիսկերը նվազեցնելու և անձնագրի էջերն առավել օպտիմալ օգտագործելու» նպատակով են: