Լրահոս
Հասարակական
23:40
13.09.25
999

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 10 վիրավոր կա

Img default alt hy

Սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Թալինի վիշկա»-ի մոտ բախվել են 2 «Opel» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, որոնցից «Chevrolet»-ը գլխիվայր շրջված։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։