Լրահոս
Հասարակական
21:40
13.09.25
218

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 3-9-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

- Կենտրոնում՝ սեպտեմբերի 3-4-ը և 8-9-ը,

- Շենգավիթում՝ սեպտեմբերի 3-4-ը,

- Նոր Նորքում՝ սեպտեմբերի 3-ին և 8-ին,

- Արաբկիրում՝ սեպտեմբերի 3 -ին:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

- Կենտրոնում՝ սեպտեմբերի 3-4-ը,

- Նոր Նորքում՝ սեպտեմբերի 8-9-ը,

- Շենգավիթում` չի գերազանցել,

- Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։