Լրահոս
Հասարակական
16:08
28.01.20
102

Նարեկ Մալյանը ազատ արձակվեց

Img default alt hy

Քիչ առաջ ազատ արձակվեց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը: Վերջինս լրատվամիջոցներին հայտնեց, որ իրեն բերման են ենթարկել ապօրինի զենք կրելու համար, սակայն ոչինչ չեն հայտնաբերել:

Լրագրողների դիտարկմանը՝ ճակատին կարմիր գծերի առկայության մասին, նա հայտնեց, որ ապօրինի զենք-զինամթերքի առկայության կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ օրինաչափ է նաեւ ուժի կիրառումը: