Լրահոս
Հասարակական
18:42
30.03.26
110

Մրցում են «Առյուծի սիրտ» ունեցողները. երկար սպասված առաջնությունն է սկսվում՝ «Տաշիր Արենայում»

Երևանի «Առյուծի սիրտ» մարտական ակումբը պատրաստվում է միջազգային մրցույթի: Հայաստանից ավելի քան 100 առյուծասիրտներ են մասնակցելու՝ Տաշիր Արենայում կայանալիք խառը մենամարտերի մրցաշարին: Մեկ միլիոն դրամանոց մրցանակային ֆոնդի համար իրենց ուժերը կչափեն նաև Բրազիլիայի, Ղազախստանի ու Ռուսաստանի լավագույն մարտիկները: