Լրահոս
Քաղաքական
17:19
19.05.26
123

«Մոլագարից» ազատվել, զիջումների շղթան կտրել, ամոթի էջը փակել. «Հայաստան» դաշինքը՝ Շիրակի մարզում

Քաղաքացիներին, քաղաքական հակառակորդներին ուղղված Փաշինյանի՝ նախօրեի սպառնալիքները «ակնհայտ հոգեկան խանգարումների մասին են խոսում», համոզված է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: 

Երկրորդ նախագահի խոսքով՝ երբ Փաշինյանը «փախած» է անվանում 9-ամսյա բլոկադայից հետո Արցախից տեղահանված հայերին, «փախած» է անվանում նաև Հայաստանի բնակչության մեծ մասին, որոնց նախնիները Արևմտյան Հայաստանից են գաղթել Հայոց Ցեղասպանության պատճառով: