Լրահոս
Իրավական
21:18
30.03.26
237

Մինասյանների տանը խուզարկությունն ավարտվել է, ինչ են գտել քննիչները

Img default alt hy

Քիչ առաջ Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրների բնակարանում ավարտվել է խուզարկությունը, քննիչները հեռացել են դատարկաձեռն, նրանց հետաքրքրող տվյալներ կամ որևէ փաստ, որ Դավիթի գործողությունները եկեղեցում ուղղորդված են եղել որևէ ուժի կողմից, չեն հայտնաբերել: 

Երկվորյակ եղբայրների երրորդ փաստաբան Արմեն Մելքոնյանի խոսքով, համակարգիչներում, փաստաթղթերում փնտրել են կապ՝ Սուրբ Աննա եկեղեցու բակից ձերբակալված երրորդ անձի հետ: 

«Փորձում էին ինչ-որ իրենց հետաքրքրող առարկաներ գտնել, բայց բարեբախտաբար այն, ինչ մտածում են, իրականության հետ աղերս չունի, կապ են փնտրել Գևորգ Գևորգյանի հետ, համակարգչում տվյալներ, թե ինչ-որ ուժի կողմից Դավիթի գործողությունները ուղղորդված են եղել»,- ասել է Փաստաբանը: