Լրահոս
Արցախ
23:00
12.10.21
56

Մեր իշխանությունը մեզնով չի զբաղվում. հադրութցիների բողոքի երթը կառավարությունից՝ ՄԱԿ. տեսանյութ

Պատերազմից մեկ տարի անց հարյուրավոր արցախցիներ շարունակում են տանիք փնտրել ու ամեն օր վախով իրենք իրենց հարցնում՝ իսկ վաղը որտե՞ղ են քնելու:

Ձմռան շեմին անորոշություններն ավելի են սրում իրավիճակը ու նրանցից ոմանք պատրաստ են նաև ծայրահեղ քայլերի գնալ: Կառավարության մոտ եկած հադրութցիները այսօր սպառնացել են նստացույց սկսել, եթե կառավարությունը չլուծի նրանց սոցիալական հարցերը: