Լրահոս
Քաղաքական
18:09
17.11.25
206

Մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Շատերը ասում են, որ հայ գործարարները միայն գումար աշխատելու մասին են, բայց հայ գործարարները, շատ հայ ձեռներեցներ նաև ունեն գաղափարական մեծ հենք, որի արդյունքում նրանք պատրաստ են բոլոր ճնշումների, պատրաստ են ֆինանսական կորուստների, միայն իրենց գաղափարների հետևից գնալու համար: Այս մասին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Այն ամենը, ինչ կատարվում է ՀԷՑ-ի հետ, դա հետևանք է Սամվել Կարապետյանի այն հայտարարության, որ նա պաշտպանում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցին և այն հետևանքները բիզնեսի հետ կապված, որ մենք տեսնում ենք, որ մենք կրում ենք, մենք պատրաստ ենք կրելու այդ հետևանքները մեր համոզմունքների համար։ Մենք պատրաստ ենք, մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար»,- ասաց նա։