Լրահոս
Միջազգային
11:45
02.04.26
352

«Մեծագույն սխալ». Թրամփի ուղերձը զայրացրել է սենատորներին

Img default alt hy

Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը ազգին երկրի պատմության մեջ պատերազմի մասին ամենաանկապ ելույթներից մեկն էր։

«Երբևէ եղե՞լ է պատերազմի մասին նախագահական ավելի քաոսային, անկապ ու ողորմելի ելույթ։ Իրանում Դոնալդ Թրամփի գործողությունները կհամարվեն մեր երկրի պատմության մեջ մեծագույն քաղաքական սխալներից մեկը՝ նպատակները ձևակերպելու անկարողություն, դաշնակիցների օտարում և ամերիկացիների առօրյա խնդիրների անտեսում»,-գրել է նա։

Շումերի խոսքով՝ Թրամփը բացարձակապես պիտանի չէ գլխավոր հրամանատարի պաշտոնի համար, և այդ մասին գիտի ողջ աշխարհը։

Ամերիկյան առաջնորդը հինգշաբթի գիշերը հանդես է եկել ուղերձով՝ ուղղված ազգին՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին պետք չէ Հորմուզի նեղուցը, ինչպես նաև խոստացել է Իրանին հետ շպրտել «քարի դար», եթե գործարք չկնքվի։ Թրամփը հավելել է, որ այն երկրները, որոնք չեն կարող նավթ ստանալ Մերձավոր Արևելքից, կարող են էներգակիրներ գնել Վաշինգտոնից։