Լրահոս
Միջազգային
21:15
06.11.25
274

Մեծ Բրիտանիայի թագավորը եղբորը զրկել է արքայազնի տիտղոսից

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորը եղբորը՝ Էնդրյու Մաունթբեթեն Վինձորին զրկել է արքայազնի տիտղոսից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թագավորական ընտանիքին պատկանող The Gazette-ը։ 

Թագավորը եղբորը պաշտոնապես զրկել է նաև Յորքի դուքսի պաշտոնից։

Հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորը հայտարարել էր, որ եղբորն արտաքսում է թագավորական կեցավայրից՝ սեքսուալ բնույթի հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի հետ կապի համար։