Լրահոս
Միջազգային
17:35
18.05.26
124

Լարվածությունը չի թուլացնում Իրանի շուրջ Թրամփը և գոլֆ է խաղում Չինաստան այցից հետո

Իրանը վերանայել է պատերազմը դադարեցնելու առաջարկը և փոխանցել այն Միացյալ Նահանգներին: Reuters-ի պակիստանյան աղբյուրի այս լուրը Վաշինգտոնն ու Թեհրանը չեն հերքել: Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային այսօր հայտարարել է, որ Պակիստանի միջնորդությամբ բանակցությունների գործընթացը շարունակվում է՝ ընդգծելով, որ Թեհրանը պահանջում է ապասառեցնել ակտիվներն ու վերացնել պատժամիջոցները: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին կոչ է արել «արագ գործել»՝ հակառակ պարագայում սպառնալով ծանր հետևանքներով։