Լրահոս
Հասարակական
17:10
01.04.26
122

Կյանքին սպառնացող առողջական խնդիրներ ունի կալանավորված Դավիթը. նա կորցրել է գիտակցությունը

Երկու ամսով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ չհասած գիտակցությունը կորցրել է, նրան տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն՝ հետազոտություններ անցնելու: Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և նրա քարոզչական խմբի առաջացրած իրարանցմանը զգայուն արձագանքած երկվորյակ եղբայրներից Դավիթը առողջական լուրջ խնդիրներ ունի: Փաստաբանները առայժմ բարձրաձայնում են կոլապս-ուշագնացության մասին: Դա կյանքին սպառնացող ծանր վիճակ է, որը բնորոշվում է զարկերակային ու երակային ճնշումների կտրուկ անկումով, ամեն ուշագնացություն կարող է ճակատագրական լինել տղայի համար: Նա նաև ալերգիա ունի դեղերից և ուղեկցող այլ հիվանդություններ: