Լրահոս
Իրավական
23:59
18.12.19
64

Կմնա՞ Քոչարյանը կալանքի տակ. դատավորը կպատասխանի դեկտեմբերի 20-ին

Հանրապետության երկրորդ նախագահը կմնա՞ կալանավորված, թե՞ խափանման միջոցը կփոխարինվի գրավով: Վերքաննիչ դատարանն իր որոշումը կհրապարակի դեկտեմբերի 20-ին: Դատավոր Լուսինե Աբգարյանն այսօր լսել է Քոչարյանի պաշտպանների բողոքը: Նախքան այդ, նա մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը: Այսօրվա նիստին ներկա է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը դատավարության վերջում ստիպված է եղել անդրադառնալ իր կառավարման տարիներին Հայաստանի եւ Արցախի ունեցած հաջողություններին: