Լրահոս
Հասարակական
21:15
01.04.26
131

Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում

Img default alt hy

Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 2-ից՝ ժամը 11։00-ից, Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Արգավանդի խաչմերուկից մինչև ՆԳՆ կրթահամալիրին հարակից հետադարձի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով։