Լրահոս
Միջազգային
23:45
21.05.26
168

Իրանը օրական մինչև 500 մլն դոլար է կորցնում․ Թրամփ

Img default alt hy

Վաշինգտոնի վարչակազմը դեմ է, որ Իրանը վճար գանձի Հորմուզի նեղուցով նավերի անցման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք ցանկանում ենք, որ այն բաց լինի», - նշել է նա՝ խոսելով նեղուցի մասին։ «Մենք չենք ցանկանում, որ անցման համար վճար լինի։ Սա միջազգային ջրային ուղի է», - հավելել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։

«Ոչ մի նավ չի ժամանում Իրան և չի մեկնում այնտեղից՝ առանց մեր հավանության», - նաև պնդել է Թրամփը։ 

Նրա խոսքով՝ դրա պատճառով Թեհրանը «մեծ գումարներ է կորցնում»։ Ինչպես կարծում է ԱՄՆ առաջնորդը, խոսքը «օրական մինչև 500 միլիոն դոլար» կորուստների մասին է։