Լրահոս
Միջազգային
14:32
01.04.26
115

Իրանից հեռանո՞ւմ է ԱՄՆ-ը. Թրամփը հայտարարել է «գործողության» մոտալուտ ավարտի մասին

Միացյալ Նահանգների նախագահը հակասական քայլերով ու էլ ավելի հակասական հայտարարություններով շարունակում է մշտական սպասման ու տագնապի մեջ պահել Մերձավոր Արևելքը: Մեկ սպառնում է ոչնչացնել Իրանի էլեկտրակայանները, եթե չբացվի Հորմուզի նեղուցը, մեկ էլ թե չի պատրաստվում մասնակցել Հորմուզի նեղուցի բացմանը: Մեկ ռազմատենչ հայտարարություններ է անում, մեկ էլ, ըստ էության, հետքայլ՝ ասելով, որ Իրանի ռեժիմը փոխված է ու կարելի է դադարեցնել օդային մարտերը: