Լրահոս
Միջազգային
22:34
07.04.26
425

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը զգուշացրել է միջուկային օբյեկտներին հարվածելու հետևանքների մասին

Img default alt hy

Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ «Բուշեր» ատոմակայանին հասցվող հարվածներն անխուսափելիորեն կհանգեցնեն անդառնալի մարդասիրական և բնապահպանական հետևանքների։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին:

«Ցանկացած հարված միջուկային օբյեկտներին, մասնավորապես՝ «Բուշեր» ատոմակայանին, անխուսափելիորեն կհանգեցնի անդառնալի մարդասիրական և բնապահպանական հետևանքների»,- ասել է դիվանագետը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին: Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին: