Լրահոս
Տարածաշրջան
13:54
31.03.26
124

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը Քեշմ կղզու շրջանում անօդաչու թռչող սարք են ոչնչացրել

Img default alt hy

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը Քեշմ կղզու շրջանում անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, հայտնում է IRNA-ն։

Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը Քեշմ կղզու շրջանում ոչնչացրել են «Լուկաս» տեսակի անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդվող տվյալների՝ անօդաչու սարքը հայտնաբերվել և խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից տեղական ժամանակով ժամը 10:30-ին։ Նշվում է, որ սարքը պատկանում էր թշնամական ամերիկա-սիոնիստական կողմին։

Հաշվի առնելով այս դեպքը՝ երկրի հակաօդային պաշտպանության միասնական հրամանատարության ցանցի կողմից ոչնչացված անօդաչու սարքերի ընդհանուր թիվը հասել է 147-ի։