Լրահոս
Հասարակական
16:01
01.04.26
106

Ինչ է կատարվում Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում. ծնողներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել

Img default alt hy

Այսօր Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզի 190 ծնող դիմում-բողոք է ստորագրել։ Նրանք պահանջում են, որ թիվ 94 մսուր-մանկապարտեզի տնօրենը՝ Փառանձեմ Միրիբյանը, հեռանա աշխատանքից։ Պատճառն այն է, որ մանկապարտեզի տնօրենը մեկ ու կես տարվա ընթացքում 10 աշխատակից է  հեռացրել աշխատանքից, գրում է Yerevan․Today-ը։

«Մենք պահանջում ենք, որ տնօրենը հեռանա, քանի որ նա մանկապարտեզում ստեղծում է անառողջ մթնոլորտ։ Անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դաստիարակների, դայակների և ամբողջ աշխատակազմի նկատմամբ»,– նշել է ծնողը։

Ըստ մամուլում շրջանառվող  տեղեկությունների՝  իրավապահներ են եղել  մանկապարտեզում, տօրենի աշխատասենյակի մոտ։

Ծնողների խոսքով՝ իրենք չեն պատրաստվում հանգստանալ: Թաղապետարանում ծնողներին խոստացել են, որ խնդրին լուծում կտան, սակայն ոչինիչ չի արվում: