Լրահոս
Իրավական
17:29
21.05.26
342

Իգոր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ. դատարանը մերժել է պաշտպանության միջնորդությունը

Img default alt hy

Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ մայիսի 21-ին տեղի ունեցած դատական նիստում որոշում է կայացվել երկու ամսով երկարաձգել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅԴ անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանքը:

Թեև դատարանը մերժել է պաշտպանական կողմի՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, սակայն որոշակի թեթևացում է սահմանել. Սարգսյանին թույլատրվել է տանը ընդունել այցելուների՝ բացառությամբ դատավարության մասնակիցների:

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նիստի ընթացքում շեշտել էր, որ Սարգսյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, և նրան ցուցված ակտիվ շարժումը՝ քայլքն ու վազքը, տնային կալանքի պայմաններում անհնար է իրականացնել:

Իգոր Սարգսյանն ինքը նույնպես անդրադարձել է իրավիճակին՝ նշելով, որ չէր ցանկանա հրապարակայնացնել առողջական խնդիրները, սակայն համոզված է՝ իրեն մեկուսացված պահելու հիմնական նպատակը քաղաքական գործընթացներից իրեն հեռու պահելն է:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ևս 16 անձանց հետ միասին Իգոր Սարգսյանը մեղադրվում է իշխանության յուրացում նախապատրաստելու և ահաբեկչություն կատարելու մեջ: