Լրահոս
Տարածաշրջան
14:30
16.11.25
198

Հրաշքի սպասում և դավադրապաշտություն՝ անջուր մնացած Իրանում. երաշտի առաջացման հիմնական վարկածները

Պապակ օրեր են Թեհրանում: Իրանցիները ծնկաչոք աղոթել են, ու Աստված, կարծես, լսել է նրանց: Միասնական աղոթքից հետո Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է անձրևի հավանականության մասին: 

Եթե կանխատեսումը սուտ դուրս գա, 10 միլիոն բնակչություն ունեցող Թեհրանը կարող է անմարդաբնակ դառնալ: Իրանի իշխանությունը արդեն զգուշացրել է մայրաքաղաքաբնակներին, որ ջրի ճգնաժամի պատճառով  գիշերային ժամերին երբեմն ստիպված կլինեն անջատել ջուրը: