Լրահոս
Միջազգային
19:47
04.04.26
367

Հունաստանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել են ողբերգություն եվրոպացիների համար

Img default alt hy

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ողբերգություն դարձան եվրոպացիների համար, ովքեր հույս ունեին կործանել նրա տնտեսությունը. այսպիսի կարծիք է հայտնել Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը:

«Սա ողբերգություն է եվրոպացիների համար: Նրանք կարծում էին, թե պատժամիջոցների օգնությամբ կկարողանան քայքայել ռուսական տնտեսությունը, սակայն ստացվեց լիովին հակառակը», - ասել է նա՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» համապատասխան հարցին՝ «Տ-Բանկի» «ТОЛК-2026» ֆորումի շրջանակներում:
Վարուֆակիսը պարզաբանել է, որ Ռուսաստանին հաջողվել է պատժամիջոցների ազդեցությունն օգտագործել հօգուտ իրեն և հասնել զգալի նպատակների:

ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցների ճնշումը, որն Արևմուտքը սկսել է կիրառել Ռուսաստանի նկատմամբ մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: Մոսկվայում նշում էին, որ Արևմուտքին չի հերիքում քաջությունը՝ ընդունելու Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ձախողումը: Հենց արևմտյան պետություններում ևս բազմիցս հնչել են կարծիքներ, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է: