Լրահոս
Մշակույթ
16:58
26.03.19
249

Հայտնաբերվել է Պիկասոյի կտավը

Img default alt hy

«Արվեստի աշխարհի Ինդիանա Ջոնս» անունով հայտնի հոլանդացի Արթուր Բրենդը հայտնաբերել է 20 տարի առաջ անհետացած Պիկասոյի «Դորա Մաար» կտավը: Ըստ Բրենդի, կտավը 1999 թվականին անհետացել էր Սաուդցի շեյխի նավից եւ պահվել ստորջրյա պահոցում:

Դորա Մաարը 7 տարի եղել է Պիկասոյի մուսան ու սիրելին, իսկ կտավը իր տանն է մնացել մինչ մահը:    

Կտավը գնահատվում է մոտ 28 միլիոն ԱՄՆ դոլար, տեղեկացնում է BBC–ն: