Լրահոս
Հասարակական
22:19
29.12.19
177

Հայրենիքի ամենամաքուր կետը

Գործող քաղաքական թիմի ամեն ընդդիմախոս իր դժգոհությունն ունի, բայց երբ նրանց առաջարկում ես կազմել իմքայլականների սխալների թոփ եռյակը, գտնում ես կրկնվող միտք բոլորն առանց բացառության խնդիրներ են տեսնում արցախյան բանակցություններում: Ու ամենամեծ պրոբլեմն այն է, որ թափանցիկության խոստումներով վարչապետ դարձած Փաշինյանի կառավարման 1.5 տարում փորձագետները անգամ կռահել չեն կարողանում, թե վերելակից դուրս գալուց հետո հատկապես ո՞ր կողմ է գնացել բանակցային միտքը, ի՞նչ փաստաթուղթ կա սեղանին, կա՞, ինչու՞ են եռանախագահները սկսել հայտարարություններում օգտագործել ձևակերպումներ, որ նախկինում միայն Բաքվում էին ընդունված: Ինչու՞ հենց պատմականի համարում ունեցող Բրատիսլավյան հանդիպման օրը մեղադրանք առաջադրվեց 10 տարի Ադրբեջանի հետ բանակցություններ վարած Սերժ Սարգսյանին: Չափազանց շատ են հարցերը մեր նորանկախ պետության ամենազգայուն հարցի մասին: Բայց բազմաթիվ անհայտներով այս հավասարման մեջ մի հաստատուն մեծություն կա՝ ապացուցված հազար օրենքով: Նրանց ամուր ու խաղաղ հայացքում է մեր խառը օրերի վստահությունը: Նոր տարվա սեղանների առաջին կենացը նրանցն է, ովքեր ամանորին մարտական հերթապահություն են անելու սահմանին, հետո գնալու են զինվոր-ընկերների հետ մի-մի բաժակ քաղցր հյութով հայրենիքի կենացը խմելու: Ամենակարևոր մարդկանց Նոր տարուց առաջ իմ գործընկեր Ծովինար Բարխուդարյանն է հանդիպել մարտական այն դիրքում, որտեղ կռվել են Ուրֆանյանը, Աբաջյանը, Սլոյանը...