Լրահոս
Միջազգային
18:21
17.11.25
195

Հարյուրավոր ուկրաինացի զինվորների հանձնվելու մասին է հայտնում Մոսկվան.Պոկրովսկին հնարավոր չէ մոտենալ

Ռուսաստանի բանակի վերահսկողության տակ են անցել Խարկովի մարզի Դվուրեչանսկե, Դոնեցկի Պլատոնովկա և Դնեպրոպետրովսկի մարզի Գայ քաղաքները: Ռուսները պնդում են, թե վերահսկում են Զապորոժիեի արդեն 75 տոկոսը: Կիևը դա չի հաստատում: Հակասական լուրեր են գալիս նաև ռազմաճակատի՝ Կուպյանսկի և Պոկրովսկի ուղղություններից: Վերջին մեկ շաբաթում, ըստ ռուսների, մոտ 700 զինվոր է հանձնվել Պոկրովսկում: