Լրահոս
Հասարակական
16:54
30.03.26
118

Հարվածներ, խուճապի նոպա՝ եկեղեցում. Դավիթ և Միքայել եղբայրների նկատմամբ բռնության կոչեր են հնչում

Սուրբ Աննա եկեղեցու բակից ձերբակալված երկվորյակ եղբայրները՝ Դավիթ և Միքայել Մինասյանները, ըստ փաստաբանի, ունեն առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են ազատազրկման հետ: Գիշերը ձերբակալվածների պահման վայր շտապօգնություն են կանչել Դավիթի համար: Դպրոցական տղաների ծնողները հրաժարվում են հրապարակային մեկնաբանություններից: Պաշտպանն է հերքում լուրերը, թե տղաները որևէ քաղաքական ուժի հետ են կապված, և վկայակոչելով եկեղեցուց տարածված կադրերը՝ պնդում՝ Փաշինյանի թիկնազորի կողմից բռնության են ենթարկվել հենց տղաները: