Լրահոս
Հասարակական
22:20
26.12.19
72

Հարազատները պահանջում են պարզել զինվորի մահվան հանգամանքները

Առավոտյան լարված իրավիճակ էր կառավարության դիմաց: 26 օր առաջ բանակում անհայտ պայմաններում զոհված 21-ամյա Արթուր Աջամյանի հարազատները դեպքի հանգամանքները պարզելու պահանջով ցանկանում էին հանդիպել վարչապետին: Փաշինյանը չցանկացավ դրսում հանդիպել փողոց փակած քաղաքացիների հետ: Արթուր Աջամյանի երկու հարազատի ու նրանց փաստաբանին վարչապետն իր աշխատասենյակում ընդունեց: Բողոքողներին չի բավարարում գործի քննության ընթացքը: