Լրահոս
Հասարակական
15:30
15.11.25
565

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով

Img default alt hy

Հանրապետության տարածքում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գեշերն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։

Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։