Լրահոս
Հասարակական
22:08
20.12.19
86

Գաղութային ավանդույթներ. պայքար՝ «զոն նայողների» դեմ

Քրեակատարողական հիմնարկներում սկսվել է պայքարը «զոն նայողների» ինստիտուտի դեմ: Լրագրողներին հավատացրել է քրեակատարողական ծառայության պետը: Արթուր Գոյունյանը տեղեկացրել է, որ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները պետք է լուծարվեն։ Դրանց տեղում կառուցվելու են միջազգային ստանդարտներին համապատասխան հիմնարկներ: Քրեակատարողական ծառայության պետը սկանդալային բացահայտումներ է արել այսպես ասած գաղութային ավանդույթների մասին: Պարզվում է, հստակ սահմանված գումարներ են եղել տեսակցությունների և նույնիսկ մարմնավաճառների ծառայությունների համար: