Լրահոս
Հասարակական
14:37
18.05.26
146

Եթե Նիկոլ Փաշինյանի այս խոսքը «ատելության խոսք» չէ, ապա ես Ռուբեն Մելիքյանը չեմ, այսօր մայիսի 18-ը չէ. փաստաբան

Img default alt hy

Քիչ առաջ ուղիղ եթերով վարչապետի աթոռը զբաղեցնողը ԲԱՑԱՀԱՅՏ ատելության խոսք էր տարածում  քաղաքական հակառակորդների և արցախցիների հանդեպ։ Բացահայտ։ Անթաքույց։ Գերդոզավորված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դիտեք։ Դիտեք ու համեմատեք Արտակ Ավետիսյանի խոսքի հետ, որի համար նա օրեր առաջ հայտնվել է բանտում։ Եթե ն.փ.-ի այս խոսքը «ատելության խոսք» ու հաշվեհարդարի սպառնալիք չէ, ապա ես Ռուբեն Մելիքյանը չեմ, այսօր մայիսի 18-ը չէ, այս մոլորակն էլ Երկիրը մոլորակը չէ»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 18–ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ Կինը, որի բարձաստիճան սպա եղբայրը պատերազմի անհետ կորածներից է, մոտեցավ նրան և ասաց, որ Փաշինյանը գողացել է իր հայրենիքը։ Փաշինյանից կորցրեց հավասարակշռությունը և սկսեց սպառնալիքներ հնչեցնել ՀՀ նախկին նախագահների, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին, թիրախավորում էր հատկապես Ռոբերտ Քոչարյանին՝ որպես արցախցի, թեև կինը որևէ կերպ ցույց չտվեց, թե քաղաքական ինչ նախընտրություն ունի։