Լրահոս
Հասարակական
15:15
06.11.25
75

Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարերին, հայտնվել երթևեկելի գոտում

Img default alt hy

Նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, 22-ամյա Դավիթ Կ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բազալտե եզրաքարերին, էստակադայի հենասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։