Լրահոս
Հասարակական
21:17
18.05.26
165

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին 32-ամյա վարորդը «BMW X5»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 30 մետր գլորվելով հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում, «Բոմբ» ակումբի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սիրվարդ Մ․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 30 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով  վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» համալսարական հիվանդանոց։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։