Լրահոս
Հասարակական
10:26
30.03.26
1 332

«Երասխի կալցևոյում» «Կամազ»-ը բախվել է «Nissan Tiida»-ին, «Mercedes»-ին, «Opel»-ին, «Toyota RAV4»-ին, ավտոքարշակին և կողաշրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր, ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կարցևոյում»՝ արագաչափի հարևանությամբ, բախվել է «Nissan Tilda», «Mercedes», «Opel«, «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաներին և ավտոքարշակին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Կամազ»-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների վիրավորի և մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բացի «Կամազ»-ից բոլոր ավտոմեքենաները եղել են կայանված, որոնցից մի մասը վերածվել է մետաղե ջարդոնի։