Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:54
01.04.26
124

ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակ լինելը անհնար է. Պուտինը` Փաշինյանին

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետին։

Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին քննարկմանը, սակայն միաժամանակ ԵԱՏՄ-ում և Եվրամիությունում գտնվելն անհնար է, ասել է նախագահը Կրեմլում ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Ռուսական կողմից մասնակցում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԾ) գլխավոր տնօրեն Դմիտրի Շուգաևը։