Լրահոս
Քաղաքական
12:44
05.11.25
202

ԵՄ-ի կողմից Հայաստանին է փոխանցվել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Img default alt hy

Երևանում է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի հարցերով փոխտնօրենը, որը ԵՄ-ի կողմից Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

Յոհաննես Լուխներին ընդունել է ներքին գործերի նախարարը, ով հայտարարել է, որ վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է:

ԵՄ ներկայացուցիչն իր հերթին ողջունել է այս ուղղությամբ քայլերը։