Լրահոս
Հայաստան
21:09
02.07.19
87

Էջմիածնում պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Էջմիածնի քաղաքապետ, իշխող կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանը կամակորություն է անվանում իր հրաժարականը պահանջող քաղաքացու նստացույցը: Էջմիածնի բնակիչը արդեն երկրորդ օրն է քաղաքի կենտրոնում նստացույց է անում: Մեր նկարահանող խմբին այսօր ասել է, որ չի ցանկանում փակագծեր բացել, թե ինչու է պահանջում քաղաքապետի հրաժարականը: Ցանկանում է՝ նրա հետ դեմ առ դեմ հանդիպել, խոսել: