Լրահոս
Իրավական
11:45
31.03.26
476

Դռները փակել են, որ էդ երեխաներին տանեն «մշակեն». փաստաբաններին չեն թողնում հանդիպել իրենց պաշտպանների հետ

Img default alt hy

Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից դպրոցական եղբայրներին այս պահին ներկայացնում են Քննչական կոմիտե։

Մարտի 29-ին, Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել,  Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։

Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Այս պահին 3 անձ ձերբակալվել է: Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։

«Դռները փակել են, որ էդ երեխաներին տանեն «մշակեն»». փաստաբաններին չեն թողնում հանդիպել իրենց պաշտպանների հետ։

Ավելին՝ տեսանյութում։