Լրահոս
Իրավական
13:24
01.04.26
106

Դպրոցն ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ է 2 ամսով կալանավորված Դավիթը

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել է Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և նրա քարոզչական խմբի առաջացրած իրարանցմանը զգայուն արձագանքած երկվորյակ եղբայրներից Դավիթը: Լուրը լսելուց հետո հենց դատարանի բակում վատացել է Մինասյան եղբայրների մոր ինքնազգացողությունը: Դավիթի եղբորը՝ Միքայել Մինասյանին երեկ էին ազատ արձակել՝ խափանման միջոց նշանակելով բացակայելու արգելքն ու 5 մլն դրամ գրավը։ Դրանից հետո «Իրավունք» թերթը, քաղաքացիական պայմանագրի իր աղբյուրներին հղում անելով, գրել էր, թե Նիկոլ Փաշինյանը «բողոքի նոտա» է հղել քննչական կոմիտեի ղեկավարին՝ դժգոհելով, որ ազատ է արձակվել, իր խոսքով, իրեն «անարգած» եղբայրներից մեկը: