Լրահոս
Իրավական
21:04
01.04.26
140

Դավիթի համար ճակատագրական կարող է լինել ևս մեկ ուշաթափությունը. մայրը դեղեր է հասցրել նրան

Երկու ամսով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ չհասած գիտակցությունը կորցրել է, բայց «Էջմիածին» բժշկական կենտրոնում կարճ հետազոտությունից հետո նրան նորից են կալանավայր տարել: Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և նրա քարոզչական խմբի առաջացրած իրարանցմանը զգայուն արձագանքած երկվորյակ եղբայրներից Դավիթը առողջական լուրջ խնդիրներ ունի: Փաստաբանները առայժմ բարձրաձայնում են կոլապս-ուշագնացության մասին: Դա կյանքին սպառնացող ծանր վիճակ է, որը բնորոշվում է զարկերակային ու երակային ճնշումների կտրուկ անկումով: Ամեն ուշագնացություն կարող է ճակատագրական լինել տղայի համար: