Լրահոս
Իրավական
19:28
31.03.26
445

Դատարանը խուսափեց լուծել Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքի հարցը՝ այն թողնելով հաջորդ նիստին․ փաստաբան

Img default alt hy

Մարտի 18-ին Սամվել Կարապետյանի ապօրինի (տնային) կալանքի որոշման դեմ ներկայացրել ենք Վերաքննիչ բողոք: Այսօր ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Պատկերացրեք նախաքննության ավարտի պայմաններում Դատարանը ունենալով բոլոր հիմքերն ապօրինի տնային կալանքը վերացնելու համար, փաստացի խուսափել է որևէ կերպ այդ հարցին լուծում տալուց, թողնելով այն առաջիկա դատական նիստին: Ի դեպ նույնիսկ տեսաուղերձների հարցը չլուծեց Վերաքննիչ դատարանը: 

Մեր որոշ հիմնավորումների հետ համաձայնություն արձանագրվել է Դատարանի կողմից, սակայն այս ամենը դասագրքային քաղաքական հետապնդում է շուրջ 10 ամիս տևողությամբ: Եվրոպական կոնվենցիայի 5 և 18-րդ հոդվածների դասագրքային խախտում է: Իրավունքի ժխտողականություն է: 

Չնայած այս ամենին վստահ եղեք իրավունքը պետք է գերակայի և կգերակայի։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»։

Ավելին՝ տեսանյութում։